Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ 

«Ժողովուրդ». Խրախճանք անող դատավորը՝ Ջհանգիրյանի թեկնածուն

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 4-ին լրանում է Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի պաշտոնավարման եռամյա ժամկետը, որին չսպասելով՝ նա գնացել է արձակուրդ, իսկ նրան փոխարինող է նշանակվել նույն դատարանի դատավոր Արգիշտի Անդրանիկի Ղազարյանը:

Վարչական դատարանին մոտ գտնվող մեր աղբյուրների տվյալներով՝ այդ նշանակումը պատահական չէ, քանի որ, ըստ վստահելի տեղեկությունների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հենց նրան է խոստացել Վարչական դատարանի նախագահի պաշտոնը՝ անձնուրաց ծառայելու եւ ցուցումներ կատարելու, սեփական կարծիք ունեցող դատավորներին ճնշելու պատրաստակամություն հայտնելու համար: Միաժամանակ Գագիկ Ջհանգիրյանը խոստացել է լավ ծառայելու համար 3 տարի անց նրան նշանակել Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի, ինչու չէ, նաեւ դատական համակարգի մյուս դատավորներից առանձնանում է նրանով, որ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է կիսատ գրաֆիկով՝ ժամը 9-ից մինչև 16-ը, իսկ ուրբաթ օրերին տարիներ շարունակ ընդհանրապես աշխատանքի չի այցելել՝ այն համարելով խրախճանքի օր: Այս փաստերը համապատասխան մարմինները ցանկության դեպքում կարող են շատ հանգիստ ստուգել նաեւ նրա հեռախոսների անտենաների տեղակայումներով՝ տարիների կտրվածքով:

Արգիշտի Ղազարյանի հայտարարագրերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ նա, լինելով դատավոր, ինքն է խախտել օրենքները եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ձեռք բերած հողակտորի վրա ապօրինի կերպով կառուցել է շքեղ առանձնատուն, բնակվել այնտեղ, իսկ տարիներ անց այն որպես ապօրինի կառույց ցույց է տվել 2019 թվականի հայտարարագրում, իսկ արդեն 2020 թվականի հայտարարագրերում Արգիշտի Ղազարյանը եւ նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, այն ցույց են տվել որպես համատեղ սեփականություն:

Հետաքրքիր է, թե ինչ հիմքերով է ապօրինի շինությունն օրինականացվել՝ նկատի ունենալով, որ Երեւանի քաղաքապետը մշտապես հայտնել է, որ ապօրինի շինությունները երբեք չեն օրինականացվելու: Այս ուղղությամբ կկատարենք համապատասխան ուսումնասիրություններ:

«Դատալեքս» համակարգի հասանելի տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստի փողոցի 32 տան բնակիչ Արգիշտի Անդրանիկի Ղազարյանը 2021 թվականի մարտի 21-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ 23.11.2020թ. թիվ 1113-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որի դատական նիստը նշանակված է 2021 թվականի հուլիսի 1-ին: Մոտ ապագայում կանդրադառնանք նաեւ այս գործին:

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ 2021 թվականի հուլիսի 2-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այցելելու են Վարչական դատարան՝ իբր դատավորների կարծիքն իմանալու դատարանի նախագահի թեկնածության վերաբերյալ: Հաշվի առնելով Արգիշտի Ղազարյանի ցածր մասնագիտական գիտելիքները եւ դատարանում ունեցած ցածր վարկը՝ Գագիկ Ջհանգիրյանը եւ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որոշել են իրագործել հանդիպման հետեւյալ սցենարը. Արգիշտի Ղազարյանի 1-2 մերձավոր դատավոր ընկերները, գովական խոսքեր ասելով, առաջադրելու են նրա թեկնածությունը դատարանի նախագահի պաշտոնում, որպիսի հանգամանքն էլ օգտագործելով՝ Արգիշտի Ղազարյանը նշանակվելու է դատարանի նախագահ՝ իբրեւ ամենաարժանի դատավոր:

Ընդ որում, այսպիսի սցենար է օգտագործվել նաեւ 2021 թվականի հունիսի 30-ին Վարչական վերաքննիչ դատարանում. Բարձրագույն դատական խորհրդի անդամների այցելության ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի այն հարցին, թե ում են դատավորները տեսնում Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում, ըստ կազմակերպված սցենարի՝ 2 դատավոր ներկայացրել են Արման Թովմասյանի թեկնածությունը, որը հանդիսանում է Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի աներորդին:

Նախկինում նշել էինք, որ Արսեն Մկրտչյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է նշանակվել իշխանությունների թելադրանքով՝ հետագայում Քաղաքացիական պալատի նախագահ նշանակվելու պայմանով, այնինչ պատկան մարմինների ուշադրությունը բազմիցս հրավիրել էինք այն հանգամանքի վրա, որ վերջինս չունի օրենքով պահանջվող բարձրագույն իրավաբանական կրթություն, քանի որ ընդամենը ավարտել է մասնավոր համալսարանի միջազգային ֆակուլտետը:

Բանն այն է, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ջհանգիրյանի առջեւ խնդիր է դրվել գրավել դատարանները իրենց հավատարիմներին նախագահներ նշանակելու միջոցով:

Հատկանշական է, որ Գագիկ Ջհանգիրյանի այսպիսի գործելաոճը էապես տարբերվում է Բարձրագույն դատական խորհրդի նախկին 2 նախագահների գործելաոճից այն առումով, որ նա փաստորեն դեմ է դատական իշխանության անկախությանը, անցել է իրեն հնազանդ դատական համակարգի ձեւավորմանը եւ ավելի շատ իրեն դրսեւորում է ոչ թե որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, այլ որպես իրավապահ մարմնի ղեկավար իր ստորադասների նկատմամբ:

Բացի այդ, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն, որ դատարաններ կատարած արշավների ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը բազմիցս կրկնել է, որ իրենք կրկին մեծամասնություն են, ստացել են պողպատյա մանդատ եւ որեւէ խնդիր չունեն որեւէ հարցում, այդ թվում նաեւ ցանկացած օրինագիծ կարող են անցկացնել Ազգային ժողովում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Ամենադիտված