Բրիտանիայում դպրոցականները հյութի օգնությամբ կեղծել են COVID-19 թեստը
Ժամանց
Բրիտանացի դպրոցականները կորոնավիրուսի դրական արդյունք են ստացել՝ COVID-19 թեստի վրա նարնջի հյութ կաթեցնելով, գրում է Guardian֊ը:
Նշվում է, որ կեղծված թեստերի շնորհիվ՝ ուսանողները երկու շաբաթով ազատվել են դասերից: Ըստ թերթի՝ հյութի թթվայնության պատճառով՝ թեստը սկսում է ցույց տալ դրական արդյունք: «Թեստը կարելի է նաև կեղծել՝ օգտագործելով Coca-Cola կամ տոմատի մածուկ»,֊ գրում է թերթը: Guardian-ը հայտնում է, որ իր խմբագրակազմը ստուգել է հյութի ազդեցությունը թեստի վրա և հաստատել մեթոդի արդյունավետությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից