Իսպանիան հաղթեց Շվեյցարիային՝ դառնալով ԵՎՐՈ-ի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը
Սպորտ
Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Շվեյցարիայի հավաքականին և դարձան Եվրոպայի առաջնության առաջին կիսաեզրափակիչ փուլի մասնակից: Սանկտ Պետերբուրգում 24764 հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Երկու գոլերն էլ խփեցին Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ Դենիս Զաքարիան (8-րդ րոպե, ինքնագոլ) և Ջերդան Շաքիրին (68֊րդ րոպե): Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, իսկ 11-մետրանոց հարվածաշարում իսպանացիներն ավելի դիպուկ գտնվեցին։ Արդյունքում՝ խաղն ավարտվեց 3:1 հաշվով: 77-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ռեմո Ֆրեյլերը: Կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը կխաղա Բելգիա - Իտալիա խաղի հաղթողի՝ Իտալիայի հետ, որը տեղի կունենա Մյունխենում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան