Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աբրահամ Աբրահամյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշավան Հակոբյանին, ապա բախվել վերջինիս կողմից կայանված KIA մակնիշի ավտոմեքենային:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Honda-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից