Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մենշովը
Ժամանց
Կորոնավիրուսից մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հայտնում է «Մոսֆիլմի» կայքը:
««Մոսֆիլմի» կայքը և Վլադիմիր Մենշովի ընտանիքը ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Վալենտինովիչը: Սովետական և ռուս ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Վլադիմիր Մենշովը մահացել է կորոնավիրուսից՝ 82 տարեկան հասակում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Մենշովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, «Օտարալեզու լավագույն կինոնկար» անվանակարգում «Օսկարի» մրցանակակիր և ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից