«Ժողովուրդ». Հայաստանում քանի մարդ է ծնվել և մահացել այս տարի
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14 հազար 337 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 548, 2019-ին 11 հազար 795 մարդ է մահացել, այսինքն՝ 2770-ով ավելացել է մահացածների քանակը:
Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մայիսին Covid-19-ից մահացել է 2141 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ վիրուսը նոր էր շրջանառվում՝ 118։ Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով։
Մյուս կողմից՝ Հայաստանում ծնվածների թիվն է ավելացել. այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 14 հազար 318, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 12 հազար 799, 2019-ին՝ 13 հազար 322, այսինքն՝ ծնվածների քանակն 1519-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։