Կոմայում գտնվող երգչուհի Մաքսիմի տեսահոլովակը 63 միլիոն դիտում է հավաքել
ԱյլԿոմայում գտնվող երգչուհի Մաքսիմի (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) «Знаешь ли ты» երգի հիման վրա նկարահանված հոլովակը YouTube-ում 63 միլիոն դիտում է հավաքել, հայտնում է Teleprogramma.pro-ն՝ վկայակոչելով արտիստին նվիրված էջը։
Սա Մաքսիմի առաջին տեսահոլովակն է, որը վիդեոհոսթինգում այդքան դիտում է հավաքել։
Մոտ երկու շաբաթ առաջ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա գտնվում է արհեստական կոմայում։ Մաքսիմի կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են։