Երևանում բախվել են Mercedes G-ն ու թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական տարածքում՝ Մինսկի փողոցում, բախվել են Mercedes G մակնիշի և թիվ 22 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը պարզում է վարոդների ինքնությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից