Զինվորի տան արևը՝ ԱԹՍ-ի հարվածից փրկված Սերգեյը, գնաց տուն
ՏեսանյութերԶինվորի տան Սերգեյին ճանապարհեցինք տուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ժպտերես այս տղան ամիսներ առաջ նույնիսկ շփվել չէր ուզում որևէ մեկի հետ, բայց հետո դարձավ Զինվորի տան ուրախությունը՝ հատկապես սուր հումորի շնորհիվ։
Սերգեյին անգլերենի ուսուցչուհին sunshine անունն է տվել: Ասում է՝ Սերգեյը հենց մտնում է, սենյակը լուսավորվում է։
Իրականում այս արև-տղան այնքան փորձությունների միջով է անցել․․․ Բայց հաջողակի իր տոմսը նա դեռ Հադրութում էր ստացել՝ ԱԹՍ-ի հարվածն ընդունելիս։ Ուրալում եղած 25 հոգուց միայն երկուսին է հաջողվել փրկվել։
Այսօր արդեն Սերգեյին տուն ենք ճանապարհում: Վստահ ենք արև-տղայի հումորներին դեռ շատ ենք կարոտելու»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից