Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ուժեղացված հսկողություն Սևանում. ջրափրկարարական աշխատանքները կկազմակերպվեն նաև դրոններով

Տեսանյութեր

Սևանում հուլիսի 10-ին պաշտոնապես կբացվեն հանրային լողափերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը նշեց, որ գործելու է 3 հանրային լողափ: Ընթանում են կահավորման, բարեկարգման աշխատանքներ:  Լողափերը կահավորվելու են անհրաժեշտ գույքով՝ պառկելու համար նախատեսված թախտերով, հովանոցներով, խաղահրապարակներով, նստարաններով, հանդերձարաններով, աղբամաններով: Գործելու է բուժծառայություն: Մուտքն անվճար է:

«Այս տարի Հայաստանում հանգիստ կազմակերպողների թիվը մեծ է: Դեռ հանրային լողափը պաշտոնապես չենք բացել, սակայն արդեն մեծ հոսք կա: Նախորդ հանգստյան օրերին դա նկատվեց, առաջիկայում ևս, կարծում եմ, մեծ ակտիվություն է լինելու: Դրանով պայմանավորված՝ գրություններ են ուղարկվում ջրափրկարարական, բժշկական ծառայություններ ապահովող կառույցներ, ինչպես նաև ոստիկանություն, որոնք մեր ազգային պարկի աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացնելու՝ պահպանելով կարգ ու կանոն»,-ասաց Արման Աբելյանը:  

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանի հանրային լողափերում ապահովում է անվտանգությունը: Այս շրջանում ջոկատն անցնում է ուժեղացված ռեժիմով ծառայության: Արդեն ավարտի փուլում են ջրափրկարարների հենակետերի ծավալման աշխատանքները՝ ներգրավելով համապատասխան գույք, տեխնիկա:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հանրային լողափերում լինելու են համապատասխան լողանշաններ, որոնցով կառանձնացվեն լողալու, ջրային տեխնիկայի վարման համար նախատեսված անվտանգ գոտիները: Այս տարի ջրափրկարարական աշխատանքներում կա նաև նորամուծություն:

«Ջրափրկարարական աշխատանքները կազմակերպվելու են նաև դրոններով: Դրանց վրա տեղադրված բարձրախոսներով նախ իրազեկման աշխատանքներ են կատարվելու: Դրանից բացի, դրոնը մի քանի կմ-ի վրա ցույց է տալիս մարդու կամ ջրային փոխադրամիջոցի առկայությունը: Մի շատ կարևոր բան ևս, դրոնով կարող ենք փրկարարական բաճկոնը կամ օղակը շատ մեծ արագությամբ տեղափոխել այն վայր, որտեղ անհրաժեշտ է»,- ասաց ջոկատի հրամանատարը:

Այս տարի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվում ՀՀ-ում, ինչով պայմանավորված մարդկանց մեծ հոսք է սպասվում դեպի Սևան: Հատուկ ջրափրկարարական ջոկատը աշխատելու է ուժեղացված ռեժիմով, արտաժամյա: Մասնագետները հորդորում են ոչ սթափ վիճակում չմտնել ջուրը, ալկոհոլ օգտագործած վիճակում ջրային տեխնիկա չվարել: Մեծ չափաբաժնով դժվարամարս սնունդ օգտագործելուց հետո կրկին չմտնել Սևան: Խորհուրդ չի տրվում ջրային տեխնիկայից ցատկել ջուրը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաներին, որպեսզի լիճ չմտնեն առանց մեծերի հսկողության: Լողացողներին խորհուրդ է տրվում լողանշանները չանցնել:

Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ այս տարի Սևանում լողասեզոնի ընթացքում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել, սակայն եղել են իրավիճակներ, երբ ջրափրկարարները միջամտել են, և հաջողվել է փրկել քաղաքացիներին: Քաղաքացիները հիմնականում անցել են լողանշանները և հայտնվել են ավելի խորը հատվածում, մեկ այլ դեպքում ջրային տեխնիկայի խափանման պատճառով, ալիքները, ուժեղ քամին այն քշել տարել էին ավելի խորը:

«Մեկ այլ խնդիր են հեծանիվ-նավակները,երբ գերծանրաբեռնված վիճակով վարում են, և մի փոքր ալեկոծությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ այդ նավակը շուռ գա: Հիմնականում անվտանգության կանոնները չեն պահպանվում, փրկարարական բաճկոններ չկան: Իմ խորհուրդն է՝ բոլոր լողամիջոցնեըը վարել փրկարարական բաճկոններով»,-հավելեց Արմեն Ճզմաչյանը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված