Ադրբեջանում 13 հայ ռազմագերիների դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26֊ը
ԱդրբեջանԱդրբեջանում 13 հայ ռազմագերիների դատավարությունը հետաձգվել է։ Նրանք են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառը ռազմագերիներից մեկի փաստաբանի՝ դատավարությանը չներկայանալն է։ Նիստը կկայանա հուլիսի 26-ին: