+73 աստիճան շոգից տուժած Քուվեյթը․ ավտոմեքենաները հալվում են (տեսանյութ)
ՏեսանյութերՔուվեյթում արևի տակ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 73 աստիճան Ցելսիուս: Այդ պատճառով՝ ավտոմեքենաների պլաստիկ մասերը սկսել են հալվել: Աղետի կադրերը հրապարակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Այդ մասին հայտնում է Rambler-ը: Ըստ Քուվեյթի եղանակի կանխատեսումների՝ վերջին 70 տարվա ընթացքում նման շոգ, որը այժմ հաստատվել է երկրում, չի նկատվել: Ստվերում ջերմաչափերը ցույց են տալիս +54 աստիճան Ցելսիուս: Արևի տակ դրանք հասնում են +73 աստիճանի:
Ալիքի կողմից հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ պլաստմասսայե իրերը չեն կարողացել դիմակայել կիզիչ շոգին և հալվել են: Երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, փոխարինել հին օդափոխիչները։ Մարդկանց հիշեցնում են նաև, որ շոգին մնացած հարմարանքները և սարքերը կարող են վնասվել սաստիկ գերտաքացման պատճառով: