Երաժիշտ Բորիս Բրեյչան չի կարողանա մասնակցել Երևանում կայանալիք համերգին․ նա հոսպիտալացվել է (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհահռչակ երաժիշտ Բորիս Բրեյչան չի կարողանա մասնակցել Երևանում կայանալիք համերգին։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան նրա էջի գրառումից։ «Սիրելի՛ բարեկամներ,
ինչպես նկատեցիք, շաբաթ և կիրակի օրերին ես չկարողացա մասնակցել Լիտվայի «Ելք» փառատոնին և միջոցառմանը: Ուրբաթ երեկոյան ես անսպասելի հիվանդացա, և քանի որ իմ վիճակը վատացավ, և ես շաբաթ օրը հոսպիտալացվեցի: Ես դեռ հիվանդանոցում եմ և ինձ դեռ սարսափելի եմ զգում: Իմ ներկայիս վիճակը բավականին անորոշ է: Շատ ցավում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար, ով անհամբեր սպասում էր ինձ այս հանգստյան օրերին: Ես նույնպես շատ էի սպասում։ Բայց կյանքը երբեմն մեզ այլ բան է տալիս, քան այն, ինչ մենք ակնկալում էինք»,֊գրում է երաժիշտը՝ հավելելով, որ չի կարողանա մասնակցել նաև Երևանում կայանալիք համերգին: «Ես ցավում եմ դրա համար:
Խնդրում եմ սպասել ինձ։ Ես նույնպես անհամբեր սպասում եմ ձեզ շուտով կրկին տեսնելու պարահրապարակում»,֊իր գրառումը եզրափակում է Բրեյչան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից