Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. News.am
Քաղաքական
NEWS.am-ի տեղեկություններով Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնին նշանակելու համար քննարկվում է Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վարդապետյանն ավելի հայտնի է ընդդիմախոսների դեմ քրեական գործերով քննիչներին ուղղորդելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններով։ Ի դեպ, Աննա Վարդապետյանը Ջհանգիրյանի մտերիմներից է, ամենայն հավանականությամբ պատճառներից մեկն էլ դա է, որ Փոլադյանը հեռանում է։
Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնից հեռացավ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից