Տեսախցիկը նկարահանել է ռուս զույգի արյունալի ծեծկռտուքը վերելակում (տեսանյութ)
ԱյլՎերելակի անվտանգության տեսախցիկը նկարահանել է ռուս զույգի արյունալի կռիվը և նրանց հաշտեցումը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Storm Telegram-ի ալիքը:
Ալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում: Տեսահսկման սարքերի նկարահանած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են վիճաբանող կինն ու տղամարդը վերելակ մտնում: Որոշ ժամանակ անց նրանց բախումը վերածվում է կատաղի ծեծկռտուքի, որի պատճառով վերելակի պատերն ու հատակը ներկվում են արյունով:
Ծեծկռտուքից հետո զույգը հանգստանում է և որոշում մաքրել իրենց կռվի բոլոր հետքերը:
Տեսանյութը դիտեք այստեղ: