ՌԴ փոխվարչապետն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանում ռուսական բիզնես առաքելության կազմակերպման հարցը
ԱդրբեջանՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւսի հետ քննարկել է հանրապետությունում ռուսական բիզնես առաքելության կազմակերպման հարցերը:
Այցի շրջանակում Ալեքսեյ Օվերչուկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ քննարկվել են երկկողմանի առեւտրատնտեսական փոխազդեցությունն ամրապնդելու հարցերը՝ ներառյալ համագործակցությունը տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:
Տնտեսական կապերն ապահովելու նպատակով քննարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում ռուսական բիզնես առաքելության կազմակերպման հարցերը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսների օգտագործման, շինարարության եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: