«Իրավունք». Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրավապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկերում լինելու եւ անհասկանալի գործունեություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն:
Պատերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանից: Թադեւոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»: