«Թումո» կենտրոնի այգում հայտնաբերվել է ծառից կախված 34-ամյա կնոջ դի (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի է հայտնաբերվել:
Տեղում աշխատող ոստիկանը ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում նշեց, որ ծառից կախվածը 34-ամյա աղջիկ էր. «Աղջկա դին 10 րոպե առաջ հեռացրինք այգուց: Մանրամասներով հանդես կգանք ավելի ուշ»,- ասաց ոստիկանը:
Այգու հսկիչներից ևս փորձեցինք մանրամասներ իմանալ, սակայն վերջիններս ասացին, որ տեղյակ չեն եղել այդ դեպքից և որևէ արտառոց բան չեն նկատել:
Նշենք, որ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնել դեպքի վայրի զննություն։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից