Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում է ավելացնել Թուրքիայի ԶՈւ-ում զորավարժությունների քանակը
ԱդրբեջանԱդրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը` ներգրավվելով տարբեր տեսակի զորքեր, այդ թվում նաև երկու երկրների հատուկ նշանակության ջոկատները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ չորեքշաբթի օրն ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիտ Բաղչիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության նախարարը շեշտել է, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որում ներգրավված են տարբեր տեսակի զորքեր, այդ թվում ՝ երկու երկրների հատուկ նշանակության ջոկատները», - ասված է հայտարարության մեջ:
Հասանովը նշել է, որ երկրի զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն:
Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին` Ղարաբաղում տարածքներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու ուղղությամբ աջակցության համար, ասված է զեկույցում: