«Քո կողքին բոլորը խամրում են». Արմինկան` շքեղ կերպարում (լուսանկար)
ԱյլԱմերիկայում բնակվող երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում:
Կադրում Արմինկան կրում է կարմիր երկարափեշ զգեստ, նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել է վառ շպարը:
«Առաջին անգամ միայնակ էի վարում մեծ ու գեղեցիկ հանդիսություն»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
Հրապարակման մեկնաբանություններում հետևորդները հաճոյախոսություներ են հղել նրան. «Քո կողքին բոլորը խամրում են,էնպես որ ճիշտը միայնակ վարելն է»,- գրել է օգտատերերից մեկը: