Ինչպես սեռական հարաբերություն ունենալ շոգին ու չտուժել. 4 կանոն
Ժամանց
Շոգը տարբեր կերպ է ազդում կանանց և տղամարդկանց վրա:
Տղամարդկանց մոտ բարձր ջերմաստիճանի դեպքում արտադրվում են ավելի շատ հորմոններ, որոնք պատասխանատու են հաճույք ստանալու համար, և սեռական ցանկությունը մեծանում է, բայց կանանց մոտ այն նվազում է, գրում է Woman.ru- ն:
Իսկ օգուտի հետ կապված ճիշտ հակառակն է. կանանց համար շոգին սեքսով զբաղվելը կարող է օգտակար լինել, իսկ տղամարդկանց մոտ հանգեցնել արյան ճնշման բարձրացման և սրտի կանգի: Կա 4 կանոն, որոնք պետք է պահպանվեն, եթե որոշեք սեքսով զբաղվել նման եղանակին:
Հրաժարվեք ալկոհոլից: Շոգին, նույնիսկ առանց լրացուցիչ ծանաբեռնվածությունների, հարբեցող ըմպելիքներ ընդունելը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա:
Սեքսով մի զբաղվեք շոգի գագաթնակետին: 35 պլյուսին ավելի լավ է սեքսով չզբաղվել, այլ սպասել երեկոյան կամ գիշերային ժամին: Սեռական հարաբերությունից առաջ ցնցուղ ընդունեք և միացրեք օդորակիչը:
Ընտրեք նվազագույն շփման դիրքերը: Ամռան սեքսի ընթացքում շատ եք քրտնելու, ուստի ավելի լավ է` չգրկախառնվեք:
Ուշադրություն դարձրեք սառույցով խաղերին: Սառույցի խորանարդը սահեցրեք ձեր զուգընկերոջ մարմնի վրա` դուք նրան կսառեցնեք և ինքներդ էլ կսառչեք, գտեք նոր սիրված հնարք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից