«Փաստ». Ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։ Ըստ ամենայնի, որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին: «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի իրավաբաններ կարծիք են հայտնել, որ հազիվ թե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. այս տարբերակը համարվում է ամենաանհավանականը: Քիչ հավանական է համարվում նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու տարբերակը:
Իրավաբանների կարծիքով, ամենաօպիմալ ու հավանական տարբերակը կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելը, ինչի արդյունքում որոշակիորեն կնվազեն ՔՊԿ-ի մանդատները, փոխարենը համամասնորեն կավելանան ընդդիմության մանդատները: Կարծիք կա, որ ՍԴ-ն պարզապես կմերժի հայցերը և ԿԸՀ որոշումը կթողնի ուժի մեջ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավաբանները, հաշվի առնելով փաստերի այն ծավալը, որն ընդդիմությունը ներկայացրել է ՍԴ, նման որոշումը կլինի ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական»: