«Հրապարակ». Արայիկ Հարությունյանին հաջողվել է փակել Փաշինյանի քննադատներից մի քանիսի բերանը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին խորհրդարանական ընտրություններից հետո ավելի շատ կարելի է տեսնել Հայաստանում, քան Արցախում։ Նա իր վրա է վերցրել ընդդիմադիր գործիչների հետ բանակցելու, նրանց Նիկոլ Փաշինյանի հետ հաշտեցնելու ծանր գործը, մինիմում՝ իր առաջ խնդիր է դրել՝ համոզել նրանց, որ քիչ քննադատեն Փաշինյանին։
Որոշ տեղեկություններով, նրան հաջողվել է Փաշինյանի ակտիվ քննադատներից մի քանիսի բերանը փակել, իսկ թե ինչպես է դա անում, կարծում ենք՝ բոլորին է պարզ»: