ԱՄՆ-ում մերկ կինը մնացել էր երկու շենքի նեղ արանքում. փրկարարներից 2 ժամ է պահանջվել նրան ազատելու համար (տեսանյութ)
ԱյլԱՄՆ-ի Սանտա Անա քաղաքի մասնագետները անսովոր փրկարարական գործողություն են անցկացրել: Նրանցից երկու ժամ է պահանջվել ազատելու մերկ կնոջը, որը մնացել էր երկու արդյունաբերական շենքերի բետոնե պատերի արանքում, որոնց միջեւ հեռավորությունը ընդամենը 20 սմ էր:
Կնոջ հուսահատ աղաղակները լսել էին բանվորները, սակայն չէին հասկացել, թե որտեղից են գալիս ձայները: Կնոջը գտնելու համար նրանցից պահանջվել է մոտ կես ժամ, գրում է The Sun-ը:
Արդյունքում, փրկարարները ստիպված են եղել անցք բացել պատերից մեկում՝ դժբախտ կնոջն օգնելու համար: Դրանից անմիջապես հետո նրան հանձնել են բժիշկներին: Թե ինչպես է նա հայտնվել նման ծուղակում, դեռ առեղծված է: Ենթադրաբար, կինը կաէրրող կա՛մ կողքով խցկվել պատերի արանքը, կա՛մ վերևից ընկնել, սակայն անհասկանալի է, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: