Ֆլորենցին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին
Սպորտ
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին լքում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը: «Շնորհակալ եմ «ՊՍԺ»-ին: Դա անհավանական տարի էր գեղեցիկ քաղաքում: Ժամանակն է հրաժեշտ տալու: Ինձ համար մեծ պատիվ էր լինել այս ընտանիքի մի մասը: Այս ակումբը մեծ հնարավորություն է ընձեռում աճելու: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,֊ գրել է Ֆլորենցին Instagram-ի իր էջում:
Ֆլորենցին նախորդ տարվա սեպտեմբերին «ՊՍԺ» էր տեղափոխվել իտալական «Ռոմայից» վարձավճարով՝ մինչ մրցաշրջանի ավարտը՝ գնման տարբերակով: Փարիզցիների կազմում 2020/21 մրցաշրջանում իտալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: Հուլիսին Ֆլորենցին Իտալիայի հավաքականում դարձավ Եվրոպայի չեմպիոն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան