ԵԽ նախագահ Շառլ Միշելին Երևանում դիմավորել են բողոքի ցույցերով (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, երկօրյա այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Երևանում ԵԽ նախագահին ՀՅԴ երիտասարդները դիմավորել են բողոքի ցույցերով:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ցանկանում են իրենց հուզող հարցերն ուղղել Շառլ Միշելին։
«Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանց եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։ Մենք ասում ենք՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում են՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյոք չագուչը ժողովրդավարության նոր զենքերից է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ»,- ասել էր Քրիստինե Վարդանյանը։
Տեսանյութը` ParaTV-ի


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից