«Նա թելադրում է խաղի իր կանոնները». Սիրուշոյի նոր երգի պրեմիերային անդրադարձել է «Clash» պարբերականը
Հայկական ՄամուլԵրգչուհի Սիրուշոն այսօր նոր երգ է ներկայացրել՝ «Let It Out», որին արդեն հասցրել է անդրադառնալ միջազգային հեղինակավոր մամուլը։
«Սիրուշոն թելադրում է խաղի իր կանոնները»,- գրում է «Clash» պարբերականը։ Այն պրեմիերան անվանել է ամառային հիմն, որը «խորասուզվում է երգչուհու ժառանգության մեջ՝ օգտագործելով ժամանակակից լավագույն արտադրությունը»։
Աշխատանքը ստեղծվել է երգիչ, երգերի հեղինակ, ձայնագրման պրոդյուսեր RedOne-ի հետ, որն աշխատել է աշխարհահռչակ բազմաթիվ երգիչների հետ։
«Red-ի հետ ստուդիայում փակված ենք եղել մի ամբողջ օր՝ փորձելով ստեղծել երաժշտություն, որը մեզ կստիպեր պարել եւ կդառնար երգ յուրաքանչյուրի համար՝ լողափին լսելու համար։ Երբ ավարտել էինք ձայնագրությունը, բոլորս հիացած էինք եւ պարում էինք սենյակում»,- մեկնաբանել է նա։