Վրաստանում վարչապետի առանձնատան մոտ ընդդիմադիրները անցկացրել են բողոքի ակցիա
Վրաստան«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները հուլիսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնատան մոտ: Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Ակցիայի մասնակիցները Ղարիբաշվիլիին են համարում հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատու, երբ Վրաստանի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ լրագրողներին էին ծեծել:
«Հուլիսի 5-ին, երբ պետք էր պաշտպանել մարդու իրավունքներն ու լրագրողների իրավունքները, Ղարիբաշվիլին, ընդհակառակը, խրախուսել է ծեծողներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: