«Բռնվիր, Դուբայ». Գոհար Ավետիսյանի շքեղ կերպարը (լուսանկարներ)
ԱյլՌուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ ամառային հանգիստը վայելում է Դուբայում: Հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում:
Կադրերում Գոհարը պատկերված է խորը դեկոլտե ունեցող փիրուզագույն զգեստով և մուգ դեղին բարձրակրունկներով: Գոհարի երեկոյան լուքն ամբողջացրել են խոշոր ականջօղերը և վառ դիմահարդարումը:
«Բռնվիր, Դուբայ, Գլորիան և Մոտո-Մոտոն գալիս են քեզ նվաճելու»,- ֆոտոշարքին կից գրել է հայտնի հայուհին: