Ֆլորիդայում մի մարդ ծեծի է ենթարկել ալիգատորին և փորձել նրան նետել շենքի տանիքի վրա
ԺամանցՖլորիդայի իշխանությունները բերման են ենթարկել մի մարդու, ով մինի գոլֆի այգուց ալիգատոր է գողացել, ծեծել նրան և փորձել նետել շենքի տանիք, հայտնում է Daytona Beach Shores հանրային անվտանգության վարչությունը:
Իրավապահները Ուիլյամ Հոջին նկատել են, երբ վերջինս գիշերը ալիգատոր էր տեղափոխում: Տղամարդուն բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նա փորձել է երկկենցաղին նետել շենքի տանիքի վրա, գրում է Associated Press-ը: Ըստ հանրային անվտանգության վարչության՝ Հոջը կենդանուն նաև հարվածել է գետնին:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժանության, ինչպես նաև գողություն կատարելու մեջ: Ալիգատորին վերադարձրել են Կոնգո գետի մոտակայքում գոլֆի այգու ղեկավարությանը, որտեղից էլ նրան գողացել էր ձերբակալվածը: