Երգչուհի Մաքսիմի առողջական վիճակը վատթարացել է
ԱյլԵրգչուհի Մաքսիմի առողջական վիճակը վատթարանում է, նոր ռենտգենյան նկարը ցույց է տալիս, որ նրա աջ թոքում կիստաներն ու խոռոչներն ավելանում են: Սա նշանակում է, որ օրգանը դադարում է աշխատել, հայտնում է Mash Տելեգրամ-ալիքը:
Թոքերի աշխատանքի խախտումը ազդեցություն է ունեցել նաև 38-ամյա երգչուհու սրտի վրա, որի ձախ հատվածները մեծացել են: Այս ախտանիշը հուշում է, որ Մաքսիմի մոտ սկսվել է ձախ փորոքային անբավարարություն: Բարդությունների առաջացման պատճառով չի օգնում նույնիսկ թոքերի արհեստական օդափոխությունը: