Շիրակի մարզում բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 4 վիրավոր
Արտակարգ Պատահար
Շիրակի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Գուսանա գյուղի բնակիչ, 61-ամյա Սեյրան Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Opel -ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Է, Մկրտչյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Սահականուշ Սահակյանը, Երևանի բնակիչ, 22-ամյա Անահիտ Մարգարյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Զավեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից