ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
ԱշխարհՀարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է,
որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը,
ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի
հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի
Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: