Ֆրանսիայում քրեական գործ է հարուցվել նախագահ Մակրոնին Հիտլերի կերպարով ներկայացնելու համար (լուսանկար)
ԼուսանկարներՖրանսիայի Տուլոն քաղաքում դատախազությունը քրեական գործ է հարուցել նախագահ Մակրոնին Հիտլերի կերպարով գովազդային վահանակի վրա տեղադրելու կապակցությամբ, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
Ըստ ռադիոյի՝ հետաքննությունը սկսվել է երեքշաբթի օրը՝ կապված այն բանի հետ, որ վերջերս Տուլոնում և Լա Սեն-սյուր-Մեր կոմունայում հայտնվել են ֆոտոմոնտաժներով պաստառներ: Մակրոնը պատկերված է Հիտլերի կերպարում, կողքին՝ կարմիրի վրա սպիտակ տառերով գրված է. «Հնազանդվիր: Պատվաստիր»: Գործը հետաքննում են ոստիկանության Տուլոնի բաժնի անվտանգության ծառայությունը: Գովազդային վահանակների պատկերի հեղինակի դեմ քննություն է սկսվել:
Ինչպես նշում է ռադիոն, անցած հանգստյան օրերին գովազդային վահանակներից մեկի վրա սև գույնի մակագրություն էր հայտնվել՝ «Ամոթ» գրությամբ: Այսպիսով՝ նա ցանկանում էր իր հեգնանքն արտահայտել Ֆրանսիայում սանիտարական խնդիրների և առողջապահական աշխատողների պարտադիր պատվաստումների մասին, նշում է թերթը:
Անցյալ շաբաթ օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, բողոքի ցույցեր անցկացվեցին սանիտարական անցագրերի ներդրման պրակտիկայի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների դեմ: