Ալաբան ներկայացվել է՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող և վերցրել Ռամոսի համարը
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Դավիդ Ալաբան ներկայացվել է՝ որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
Մայիսի վերջին Ալաբան հնգամյա պայմանագիր էր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու պատճառով՝ խաղացողը ներկայացվեց չորեքշաբթի օրը:
«Երբ հիանալի խաղացողներ են գալիս մեր ակումբ, մենք զգում ենք առանձնահատուկ հույզերի և մեծ հույսերի տարափ: Այսօր մենք ողջունում ենք այս հիանալի խաղացողներից մեկին, ով երազում էր կրել «Ռեալի» մարզաշապիկը: Ալաբան այսօր յուրահատուկ օր կունենա»,֊ասել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Ռեալում» Ալաբան կխաղա չորրորդ համարի ներքո, իսկ ավելի վաղ այս համարի մարզաշապիկը պատկանում էր Սերխիո Ռամոսին, ով մրցաշրջանի ավարտին հեռացավ թիմից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան