Հայտնի 56-ամյա սուպերմոդելը նկարահանվել է թոփլես (տեսանյութ)
ԱյլՉեխական ծագմամբ նախկին ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և գրող Պոլինա Պորիզկովան Instagram-ում անկեղծ կադրեր է հրապարակել Կոստա Ռիկայում անցկացրած իր արձակուրդից:
Տեսանյութում 56-ամյա աստղը և նրա ընկերուհին միասին կեցվածք են ընդունել թոփլես: Կանանց մերկ կրծքերը ծածկված են բժշկական դիմակների պատկերներով:
«Մեզ ասացին, որ պետք է նորից դիմակներ դնենք: Այսպիսով, Լիզ Քերին ու ես շատ սիրալիր կերպով արեցինք դա»,- հոլովակն այսպես է մակագրել Պորիզկովան:
Սուպերմոդելի երկրպագուները բարձր են գնահատել նրա հիանալի տեսքն ու հումորի զգացումը:
«Կյանքումս առաջին անգամ նախանձեցի դիմակին», «Հրաշալի տեսք ունեք», «Երկու փերի», «Գեղեցիկ տիկնայք», «Ահավոր սեքսուալ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են օգտատերերը: