Այսօր ԱՄՆ-ում նշվում է «Շքեղ տատիկի տոնը»
Ժամանց
Այսօր՝ հուլիսի 23-ին, ԱՄՆ֊ում նշվում է «Շքեղ տատիկի տոնը»։ Այն վերաբերում է 50 և ավելի տարեկան բոլոր կանանց՝ անկախ նրանից՝ նրանք թոռնիկներ ունե՞ն, ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ։ Տոնի խորհուրդը նրանում է, որ այդ տարիքում կանայք կարող են լավ պահպանված լինել, հետևել իրենց արտաքին տեսքին, զբաղվել որևէ գործունեությամբ և ակտիվ հասարակական, սոցիալական կենսակերպ վարել։ Չնայած որոշ «տատիկներ», ավանդական կաղապարի մեջ տեղավորվելու համար, այդ օրը մոխրագույն կեղծամ են կրում և թխվածքաբլիթներ թխում, սակայն տոնի խորհուրդը բոլորովին այլ է։ Գրեթե բոլոր այս «ֆանտաստիկ կանայք» փոխանցում են ընտանեկան ավանդույթները, բայց նրանք բոլորն էլ իրենց տեսքով շքեղ են: Տոնի իմաստը այս տարիքի կանանց ոգեշնչելն է ավելի ակտիվ ու անկաշկանդ հասարակական գործունեություն ծավալելու։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից