Բաքվում ևս 13 ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
ԱդրբեջանՀուլիսի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 13 հայ ռազմագերիների երրորդ խմբի դատավարությունը:
Պետական դատախազը խնդրել է դատապարտել բոլորին 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով «սահմանի ապօրինի հատման և զենքի ապօրինի պահման մեջ»: Միևնույն ժամանակ, նա խնդրել է քրեական հետապնդումից բացառել «ահաբեկչության և ապօրինի խմբավորումներ ստեղծելու մասին» հոդվածները:
Այնուհետև դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Ռաֆիկ Կարապետյանին, Գուրգեն Գոլոյանին, Հրայր Թադևոսյանին, Վաղարշակ Մալոյանին, Սասուն Եղիազարյանին, Արսեն Վարդանյանին, Վահագն Բահրիկյանին, Սեդրակ Սողոմոնյանին, Արմեն Դիլանյանին, Մանուկ Մարտունյանին, Մելս Անբարդանյանին, Անդրանիկ Միքայելյանին և Ֆելիքս Գրգորյանին։
Նշվում է, որ վերոհիշյալ անձինք Հադրութի տարածքում 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված հայկական բանակի զինծառայողներ են: