Բաքուն սպառնում է Հայաստանին նոր պատերազմո՞վ
ԱդրբեջանԱդրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա:
«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը զոհ ունի: