Մաքսիմի առողջական վիճակում փոփոխություն կա
ԱյլՌուս երգչուհի Մաքսիմի առողջական վիճակը բարելավել է: Այս մասին իր Instagram-ում հայտնել է նրա ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան:
«Մարինայի մոտ բարելավում կա: Նրանով զբաղվում է բժիշկների աստղային թիմը», - ասել է նա: Նրա խոսքով՝ աստղի համար գերժամանակակից սարքավորումներով հիանալի պայմաններ են ապահովված :
Սոկոլովան նշել է նաեւ, որ Մաքսիմը դեռ թոքերի հետ կապված խնդիրներ ունի: Եվ նաեւ «մարմնում կան անսարքություններ», որոնք կապված են հիվանդության ծանր ընթացքի հետ: Այնուամենայնիվ, նա վստահ է, որ ամեն ինչ լավ կլինի:
Սոկոլովան հայտնել է, որ Մարինայի հետ նույն հիվանդանոցում է պառկած, բայց իր մոտ անհանգստանալու բան չկա, պարզապես հետազոտվում է: