ՊՆ-ն Եռաբլուրում հուղարկավորվածների շիրմաքարերի ձեւի ընտրության քվեարկության մասնակիցներին հրավիրում է ժողովի
Հասարակություն
ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված եւ պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձեւի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։
Ինչպես տեղեկացնում են ՊՆ–ից, արդյունքների ամփոփման եւ վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում են օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը