Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել 

Գնել Սանոսյանն Արմավիրում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

Հասարակություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։

Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։

«Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։

Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։

Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։

Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Ամենադիտված