Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները. «Վեոլիա Ջրից» ասել են՝«շաբաթ-կիրակին կանցնի, կգանք»
Հասարակություն
Shamshyan.com-ը հաղորդում է, որ երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երեւանի Սիլիկյան թաղամասում։ 3-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է գարշահոտություն։
Կայքի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ զանգահարում են «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ «Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ո՛չ փողոց դուրս գալ, ո՛չ էլ տան լուսամուտները բացել»։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է