ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց. խորհրդարանականներն էլ շարունակեցին հրմշտոցը
ՀասարակությունՔաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, թե բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, նրանք Հայրենիքի դավաճաններ են։ Ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ։
«Ես քե՞զ եմ ասում արա»,- ասաց պատգամավորը, որից հետո Սեյրան Օհանյանը դահլիճից շիշ շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։
«Խելոք պահի հլը քեզ արա է»,- ասաց Սարգսյանը, որից հետո պատասխան շշի հարվածով կրքերն էլ ավելի բորբոքվեցին։ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, խորհրդարանականներն էլ շարունակեցին հրմշտոցը։
ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է