«Մարդիկ ապրելու մոտիվացիա չունեն մեր հեռավոր մարզերում»․ Բաբկեն Թունյան
Քաղաքական
«Պետք է հասկանալ ինչի մարդիկ մարզում բնակարան չեն գնում ու ցանկանում են գալ Երևանում ապրել». Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց իմքայլական Բաբկեն Թունյանը:
Իմքայլական պատգամավորի հավաստմամբ պատճառներ բազում են.
«Մարզում պետք է լինի նորմալ դպրոց, նորմալ մանկապարտեզ, նորմալ ճանապարհ, այսինքն, մենք ունենք մարզեր, քաղաքներ, որ էտ քաղաքը ունի 3000 բնակչություն, բայց էտ քաղաքի մի հատ դպրոցի վերանորոգելու հարցը գալիս ա ԱԺ-ի նիստերի դահլիճում է հնչում, այսինքն, մարդիկ ապրելու մոտիվացիա չունեն մեր հեռավոր մարզերում ու էտ խնդիրը եկելա տարիներով և գնալով խորացել է: Վերջին 20 տարիներում ՀՀ-ում բնակչության թիվը նվազել է, Երևանում ավելացել է, մարզերում՝ պակասել է, այսինքն, մի կողմից տեղի է ունեցել արտագաղթ, իսկ մյուս կողմից՝ տեղի է ունեցել տեղաշարժ՝ մարզերից դեպի Երևան»:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան