Nissan-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի անչափահաս ուղևորը քաղաքացիների և վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը