Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի 

ԵԽԽՎ չգնալով՝ ընդդիմությունը բոնուս տվեց իշխանություններին․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

Ազնիվ կլիներ, որ հայկական պատվիրակության իշխանական ներկայացուցիչները խոսեին և իրենց հրապարակումներում նշեին այն պատգամավորների անունները, ովքեր եղել են ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի անդամ, որի անմիջական մասնակցությամբ է կազմվել զեկույցը։ Հանձնաժողովում եղել եմ նաև ես, իսկ փոխարինող անդամը Տաթևիկ Հայրապետյանն էր, մենք հսկայական աշխատանք են տարել այս զեկույցի նախապատրաստության փուլում։ Ես ամենօրյա կապի մեջ եմ եղել զեկույցի հեղինակ Պոլ Գավանի հետ, նրան ուղարկել եմ Ադրբեջանի կողմից մեր զինվորների հանդեպ կատարած վայրագությունները, մշակութային վանդալիզմի փաստերը, նույնը արել է Տաթևիկը, բավականին աշխատել է Ռուբենը Ռուբինյանը, բայց ես կարծում եմ՝ ազնիվ կլիներ այդ մասին նշել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով օրերս Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին։ 

Ինչ վերաբերում է զեկույցի լավ կամ վատ լինելուն, ապա Զոհրաբյանը նշեց՝ թեև կարևոր է համարում, որ բանաձևի վերնագրում ավելացավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը, բայց չի կարծում, թե այն դիվանագիտական մեծ հաղթանակ է։ Նա կարծում է, որ գլոբալ առումով նախագիծը պետք էր, որովհետև այնտեղ կոչ է արվում ռազմագերիների ազատ արձակման, սակայն ցավով է նշում, որ որոշ դրույթներ բանաձևում ներառված չեն, օրինակ` որ վերջին պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ 

Նրա խոսքով՝ մեր պատվիրակները պետք է ավելի հետևողական լինեին Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարությունը բացառելու համար․ «Ինձ համար անընդունելին այն է, որ զեկույցի նախնական տարբերակում այսպիսի հավասարություն չկար դրված Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խոսել գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգության  ոչնչացման, վարձկանների մասին և դնել հավասարություն երկու երկրների միջև զեկույցի վերջնական տարբերակում է ներառվել։ Վերջնական տեքստը մշակվել է մեկ ամիս առաջ և բացարձակապես անընդունելի է։ Բոլորը գիտեն, որ Թուրքիան տրանզիտ ճանապարհով Ադրբեջանին մատակարարել է 7700 վարձկաններ։ Խոսել Հայաստանի դեպքում վարձկանների մասին և Սփյուռքի մեր փոքրաթիվ հայրենակիցներին ներկայացնել որպես վարձկաններ՝ կոպտագույն սխալ է։ Ադրբեջանը թիրախավորում էր հայկական մշակութային կոթողները, գնդակոծում ու ոչնչացումը, ավելին՝ Ալիևն ու նրա կինը կանգնած ցուցումներ էին տալիս՝ ինչպես հայկական եկեղեցիներից մաքրել խաչերը և դրանք ներկայացնել իբրև ալբանական մշակույթ։ Դե թող Ադրբեջանը տեսանյութ հրապարակի, որտեղ իրենց զինվորները ենթարկվել են կտտանքների, դա բացահայտ սուտ է։ Նախնական տարբերակում Սուրբ Ամենափրկիչը Ղազանչի անվանակոչվելու մասին ևս ոչինչ նշված չի եղել»,- ասաց Զոհրաբյանը։ 

Զոհրաբյանը նշեց՝ ԵԽԽՎ-ում ընթացակարգը այսպիսին է` երբ նախագիծը քննարկվում է լիագումար նիստում, գոյություն ունի առաջարկների փուլ, որի ժամանակ առաջարկում են ինչ-որ ձևակերպում հանել կամ ներառել։ Եթե գլխադասային հանձնաժողովը, որն այս դեպքում միգրացիայի հանձնաժողովն էր, չի ունենում առարկություն, մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Այս առումով Զոհրաբյանին զարմացրել է ընդդիմության բացակայությունը․ «Չօգտագործել նման ամբիոնը, չգնալ և չխոսել ադրբեջանական վանդալիզմից, պատերազմից, այստեղ իրենք ուղղակի բոնուս տվեցին իշխանություններին, որ ասեն` գայիք, խոսեիք, մեզ հետ կռիվ տայիք, մի  բան էլ դուք ավելացնեիք։ Բացարձակապես հասկանալի չէ ընդդիմության կրավորական պահվածքը նման կարևոր նախագծի քննարկման հարցում և ընդհանրապես, որովհետև ԵԽԽՎ-ում չկա որևէ հարց, որի կոնտեքստում չենք կարող մեր կենսական շահերը բարձրացնել։ Ես չհասկացա՝ իրենք ինչու որոշում կայացրին չգնալ»,- նշեց նա։

Արդյոք բանաձևում նշված դրույթները կկատարվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա՝ ի պատասխան մեր այս հարցի Զոհրաբյանը նկատեց, որ դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն․ «Նման կառույցներում բանաձևերը քաղաքական, իրավական տեսանկյունիից պարտադրանքի ուժ չունեն։ Դրանք ունեն քաղաքական բովանդակութուն, մեսիջներ և Եվրոպայի խորհուրդը անպայման հետևողական հիշեցնում է, որ բանաձևի դրույթները պիտի կատարվեն, բայց դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի բանաձևեր են՝ ունենալով քաղաքական կոմպոնենտ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1
Ամենադիտված