ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է ԱԱԾ. ԶՈւ ԳՇ
Քաղաքական
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։ Քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ասատրյանը հրաժարավեց այլ տեղեկություն տրամադրել։
ԱԱԾ լրատվական ծառայությունը օրվա ընթացքում այդպես էլ անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։
«Ազատության» հավաստի աղբյուրի փոխանցմամբ, այսօր ԱԱԾ է հրավիրվել նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին և նախկին այլ բարձրաստիճան սպաների ԱԱԾ հրավիրելու մասին օրվա ընթացքում հաղորդել էր «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնականարանները։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը