Արման Թաթոյանը՝ ԽԿԿ եվրոպական կոմիտեի անդամ
Իրավունք
ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 07.12.2011թ. նիստում ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ՝ «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոմիտեում (ԽԿԿ)՝ 4 տարի ժամկետով:
ԽԿԿ-ն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի՝ «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» 1989 թվականին ուժի մեջ մտած կոնվենցիայի հիման վրա: Կոմիտեի գործունեությունը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
ԽԿԿ-ն ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից եւ այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ: Դրանով իսկ այն լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում