ԱԺ փակ նիստում ռազմագերիների թեմայով քննարկում տեղի կունենա. Ալեն Սիմոնյան
ՏեսանյութերԱԺ փակ նիստում ռազմագերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու թեմայով հրատապ քննարկում կիրականացվի։ ԱԺ-ն կողմ քվեարկեց պատգամավորների 1/5-ի համապատասխան առաջարկությանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները թեմայով հրատապ քննարկում անցկացնել ԱԺ փակ նիստում։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցեց միայն ՔՊ-ն, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները նիստի մեկնարկին հայտարարեցին՝ չեն մասնակցելու նիստերի աշխատանքներին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից